Ամսագիր Մարտ 2013 Աշխարհի վերջից հետո

01 Մարտ 2013, 17:18
83 |

Աշխարհի վերջից հետո

Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ ինչ-որ բան մեզ էլ կարող է դուր չգալ ու սա խոսելու մեր ձևն է: Առհասարակ, ճարտարապետությունը միայն բիզնեսի կամ քաղաքականության մեջ չէ:

Վերջերս Երևանի տարբեր համայնքներում քաղաքացիների կողմից «մի քանդեք»-ի կամ «մի կառուցեք»-ի պահանջներն ու քննարկումները հաճախակի են դարձել:  «Մի անգամ, երբ բակերից մեկում հերթական պայքարն էր նոր շինության դեմ, հավաքված ու բողոքող հարևաններին հարցրի, եթե քաղաքապետարանը հիմա գա ու ասի, որ թույլ չի տալիս նոր կառույցի շինարարությունը, բայց փոխարենը դուք պետք է ետ տաք բոլոր առաջ եկած կամ փակած պատշգամբները, կանե՞ք: Նրանք թե`չէ՛, տենց ո՞նց կլինի»,- պատմում է «Ստորակետի» ճարտարապետ Նարբե Պետրոսյանն ու ավելացնում, որ նման վերաբերմունքն, իհարկե, չի արդարացնում այն, ինչ կատարվում է Երևանի քաղաքաշինական ոլորտում,այդուհանդերձ, խոսում է երևանցիների մտածելակերպի ու հոգատարության մասին:  «Երևանն անկողնային հիվանդ է` մահացու հիվանդ: Շատերը քաղաքի աղավաղումը տեսնում են նորակառույցների մեջ: Անգամ եթե նոր կառուցապատումը կարգավորվի, բա մնացածն ի՞նչ ենք անելու: Ես նայում եմ մեր բակին ու մտածում, ի՞նչ պիտի լինի, որ այն նորմալ միջավայր դառնա»,- ավելացնում է ճարտարապետ Աշոտ Սնխչյանը: Ճարտարապետներին մտահոգում է նաև, որ Երևանը կարծես միայն քաղաքի կենտրոնը լինի. «Մարդիկ ասում են` նստենք գնանք քաղաք: Մասիվը կամ Բանգլադեշը քաղաքում չե՞ն»: Երևանի շուրջ պտտվող ու նրան առնչվող քաղաքաշինական մտահոգությունների ցանկը երկար կարելի է թվել: Ու թեև «Ստորակետի» նոր նախագիծը դատապարտված է չիրականանալու...

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով